Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հունիսի 5-ին Անկարա այցի ընթացքում քննարկումների կենտրոնում կլինի «Ինջիրլիք» ավիաբազայի շուրջ իրավիճակը, հայտնել են Գերմանիայի ԱԳ նախարարությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գաբրիելի եւ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հանդիպմանը ծրագրվել է քննարկել նաեւ երկկողմ հարաբերությունների եւ միջազգային օրակարգի հարցերը, նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Թուրքիան «Ինջիրլիք» ռազմաբազա գերմանացի պատգամավորների այցից մեկ օր առաջ Գերմանիայի ԱԳՆ-ին տեղեկացրել էր այդ այցի անհնարինության մասին: Այնուհետեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Գերմանիան կշարունակի Թուրքիայի ռազմաբազայից իր զորակազմը հարեւան երկրներ տեղափոխելու այլընտրանքներ փնտրել: