Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու՝ մի շարք արաբական երկրների որոշումը նրանց խնդիրն է, Մոսկվան դրան չի միջամտում։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Դա նրանց խնդիրն է, այդ պետությունների երկկողմանի հարաբերությունները։ Մենք այդ որոշումներին չենք միջամտում՝ չնայած մեզ մեղադրում են, որ աշխարհում տեղի ունեցող ցանկացած իրադարձության հետեւում մենք ենք կանգնած, բայց վստահեցնում եմ ձեզ՝ դա այդպես չէ»,- ասել է Լավրովը։
Երկուշաբթի առավոտյան Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնն ու ԱՄԷ-ն հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորման եւ արաբական այդ երկրներում իրավիճակն ապակայունացնող գործողություններում։ Դրանից հետո Կատարի հետ հարաբերությունները խզելու մասին հայտարարեցին Լիբիան, Եմենը եւ Մալդիվները։





























