Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Նիկոյանի կարծիքով՝ Խորհրդարանի երիտասարդացումը պետք է լինի սահուն, ոչ թե հեղափոխությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը՝ անդրադառնալով Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի՝ նոր խորհրդարանը երիտասարդացնելու խոստումներին:
«Սերնդափոխությունը հեղափոխական չի լինում, սահուն պետք է լինի, միանգամից դա չի կարող բերել լավ արդյունքի։ Ասում են՝ երիտասարդ հա երիտասարդ... ես էլ բոլորին ասում եմ՝ ըստ տարիքային ցուցանիշի երիտասարդը մեկ տեղ կարող է գտնվել՝ դա գիշերային ակումբներն են։ Պետական կառավարման համակարգում, որեւիցե պաշտոնյայի համար մի դրեք տարիքային սահմանափակում, դուք դրեք նրա գործունեության արդյունքը։ Որ ասում ենք՝ երիտասարդացում, չի նշանակում, որ պետք է գնդակահարել բոլոր 50 տարեկաններին, նրանց փոխարեն բերել երիտասարդներին»,–մենկանաբանեց ՀՀԿ–ական պատգամավորը։





























