Թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայում տեղակայված բունդեսվերի զինծառայողներին այցելելու՝ գերմանացի պատգամավորների իրավունքի շուրջ Բեռլինի եւ Անկարայի միջեւ կոնֆլիկտի կարգավորման վերջին փորձն անհաջողության մատնվեց: Հունիսի 5-ին Անկարա կատարած այցի ժամանակ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը չկարողացավ Թուրքիայի իշխանությունների հետ համաձայնության գալ առանց սահմանափակումների այցելության շուրջ, որի հարցում պնդում է Գերմանիան:
«Շատ եմ ցավում, բայց խնդրում եմ հասկանալ, որ մենք հարկադրված ենք լինելու դուրս բերել մեր զինծառայողներին»,- թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո ասել է գերմանացի պաշտոնյան:
Նրա խոսքով՝ զինծառայողների դուրսբերման պաշտոնական որոշում դեռեւս չի կայացվել, բայց նաեւ «Ինջիրլիք»-ից բունդեսվերի դուրսբերմանն այլընտրանք չկա, հաղորդում է «DW»-ն:




























