«Թերեզա Մեյը «Մանչեսթեր արենա» մարզադաշտում անցած ամիս տեղի ունեցած ահաբեկչությանը զուսպ է արձագանքել՝ չի հիշատակել ահաբեկչական ծայրահեղականության մասին ու չի առաջարկել նոր օրենքներ, որպեսզի պայքարի դրա դեմ։ Սակայն ահաբեկչության եւս մեկ գիշերվանից հետո, այս անգամ Լոնդոնում,վարչապետի ձայներանգը փոխվել է։ «Բավական է»,- հայտնել է նա, գրում է Financial Times-ը։
«Հայտարարությունները, որոնք Մեյն արել էր կիրակի, Լոնդոնյան կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից ընդամենը մի քանի ամիս հետո, ըստ երեւույթին նշանավորում են ուրջ տեղաշարժ, քանի որ նա հայտնել է «ծայրահեղականության միասնական, չար գաղափարախոսությանը» դիմադրելու՝ չորս կետերից բաղկացած ծրագրի ու ահաբեկչությունների նմանակման «նոր միտումի» մասին։
«Մինչեւ ընտրություններ մնացել է չորս օր, ու Մեյը պետք է ցույց տա, որ վերահսկում է ահաբեկչական սպառնալիքը։ Սակայն փորձություն կդառնա այն, թե Լոնդոնյան կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից հետո իր գաղափարներից քանիսը նա կկարողանա իրականացնել՝ մանավանդ երբ բախվի մարդու իրավունքների ու քաղաքացիական ազատությունների վճռական պաշտպանների հետ»,- ասվում է հոդվածում։
Մեյի նոր մոտեցումը ենթադրում է այն «անվտանգ վայրերի» վերացում, որտեղ նրա խոսքով ծայրահեղականությունը կարող է «բազմանալ» ՝ խոսքը համացանցի ու որոշ մուսուլմանական համայնքների մասին է։ «Անկեղծ ասած, այս երկրում ծայրահեղականության նկատմամբ չափից շատ հանդուրժողականություն կա»,- ասել է Մեյը։
Վարչապետի խոսքով ծայրահեղականության նկատմամբ հաղթանակ կապահովվի, միայն եթե «մենք մարդկանց շեղենք այդ բռնությունից ու ստիպենք նրանց հասկանալ, որ մեր աժեքները՝ բրիտանական բազմակարծության արժեքները, գերազանցում են քարոզիչների ու կողմնակիցների առաջարկած ատելությանը»։
«Պահպանողականների հռչակագին առաջարկում է ստեղծել «ծայրահեղականությանը դիմակայելու հարցերով» պաշտոնական հանձնաժողով, որպեսզի առաջ մղվեն բրիտանական արժեքները ու մատնանշվի ծայյրահեղականությունը։ Մեյն ասել է, որ դրա համար կարող է պահանջվել «մի շարք դժվար ու խրթին զրույցներ»։
«Համացանցում ու հասարակության մեջ անվտանգ վայրերի վերացումից բացի, Մեյի նոր հայեցակարգի երրորդ ուղղությունը օրենքի ամրապնդումն է։ Պահպանողականները անհրաժեշտ են համարում «ահաբեկչության հետ կապակցված հանցագործությունների համար ազատազրկման ժամկետն ավելացնելը», հայտնում են լրագրողները։
Վարչապետի մոտեցման չորրորդ մասը կարող է ավելի վիճահարույց լինել, համարում են հեղինակները։ Դա «բրիտանական հակաահաբեկչական ռազմավարությունը վերանայելու խոստումն է, ապահովելու համար ոստիկանության ու հատուկ ծառայությունների ավելի լայն լիազորություններ»։





























