Ֆրանսիայում վերջին ամսվա ընթացքում ավելի քան երկու հարյուր ընտանի եւ թափառական կատուներ զոհ են դարձել անհայտ թույնի, հաղորդում է BBC-ն։

Կենդանիները հիմնականում սատկել են Սեն Պյեր լա Մեր քաղաքում։ Կենդանիների պաշտպանության տեղի հանրությունը մտահոգված է այս կապակցությամբ։ Բացի այդ, թունավորման հետեւանքով կրծողներ ու թռչուններ են սատկել։ Վտանգ կա, որ անհայտ թույնից կարող են տուժել նաեւ երեխաները։

Միջադեպի մասին իրազեկվել են ոստիկանության աշխատակիցները։ Փորձաքննության ընթացքում երեք տեսակի թույն է հայտնաբերվել։ Կենդանիների պաշտպանները պնդում են, որ կենդանիներին առնետների համար նախատեսված թույնով կամ կանաբիսի հիման վրա պատրասված նյութի միջոցով են թունավորել։