ԵՏՄ-ում միասնական արժույթի հարցը չի քննարկվում, սակայն քննարկվում է հաշվարկների պայմանական միավորի հարցը: Հունիսի 7-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Տիգրան Դավթյանը` խոսելով ԵՏՄ շրջանակում հարկային եւ մաքսային համագործակցության մասին:
Միասնական պայմանական-հաշվարկային մ իավորը կարող է նման լինել Արժույթի միջազգային հիմնադրամի Փոխառության հատուկ իրավունքին (SDR) կամ անցյալում Եվրամիության ECU-ին:
Երկու երկրների միջեւ առետուր կատարելիս ապրանքների եւ ծառայությունների արժեքը կարող է չափվել այս պայմանական միավորներով: Իսկ թե կոնկրետ դեպքում ինչ արժույթով կվճարեն` թող որոշեն գործարքի մասնակիցները: «Սկզբունքն այսպիսին է, իսկ իրականացման տարբերակները մենք հիմա քննարկում ենք»,- հայտարարեց Դավթյանը:
Իմաստն այն է, որ առեւտուրը չկապվի դոլարին կամ եվրոյին, առավ ել եւս` այնպիսի կարեւոր ապրանքների դեպքում, ինչպիսին են գազը կամ ցորենը, հավելեց նա:
Նման հաշվարկային միավորի փոխարժեքը կարելի է տարբեր կերպ հաշվել: SDR-ի համար ԱՄՀ-ն այն կազմում է ըստ 5 խոշորագույն արժույթների զամբյուղի, որոնցից յուրաքանչյուրին իր կշիռն է տրվում:
«Սա տարբերակներից մեկն է: Կարող են ուրիշ տարբերակներ էլ լինել: Բայց այսպիսի գաղափար կա»,- նշեց Դավթյանը:





























