Հայաստանի գյուղնախարարությունը փոքր եւ միջին բիզնեսին աջակցող կազմակերպություն կստեղծի։ Այս մասին հունիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։ Այս տարի նախագիծը կփորձարկվի։

Ոչ մեծ ընկերությունների համար ոչ միայն ընդհանուր հովանոցային ապրանքանիշ կստեղծեն, այլեւ նրանց կօգնեն արտահանման հետ կապված տեխնիկական հարցերում։

«Դա կարող է լինել պետական կազմակերպություն, որի ակցիոներային կապիտալից պետությունն աստիճանաբար դուրս կգա՝ նախաձեռնությունը տալով մասնավոր ընկերություններին»,- հստակեցրեց փոխնախարարը։