Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 8-ին 57 կողմ, 22 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի նախագիծը:
Հիշեցնենք, որ ըստ այդ ծրագրի մասնավորեցման մասին ծրագրի մաս են կազմում նախորդ ծրագրում ընդգրկված, չմասնավորեցված պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, օբկեկտների ու մասնավորեցման նոր առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկը (ընդանուր առմամբ 47 ընկերություն):
Մասնավորեցվող ընկերություններից 10-ը բուժհաստատություն է: Նախագծում ավելացվել է նոր հոդված, որով առողջապահական օբյեկտների մասնավորեցումը չի կարող որեւէ կերպ հիմք դառնալ այդ օբյեկտի հիմնական գործունեության փոփոխության կամ այդ օբյեկտի հանրային օգտակարության նվազեցման:
«Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը հայտարարեց, որ խմբակցությունը չի մասնակցի քվեարկությունը:
Իսկ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Միքայել մելքումյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու:





























