Հունիսի 28-ից Երեւանում կգործի կոմունալ ցանցերի էլեկտրոնային քարտը։ Այս մասին հունիսի 8-ին ՀՀ Կառավարության նիստում հայտարարեց Անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի ղեկավար Մարտին Սարգսյանը։ Այդ նպատակների համար հավելյալ 33 մլն դրամ (70 հազար դոլարից մի փոքր պակաս-խմբ) կհատկացվի։

Նոր բազայում կադաստրը կներառի բոլոր առկա տվյալները, իսկ պակասները կխնդրի կոմունալ ծառայությունների օպերատորներից։

Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց կոմունալ օպերատորների հետ աշխատանքի ժամկետ սահմանել։ «Դա շատ կարեւոր է։ Բիզնես կամ մասնավոր անձը պետք է հնարավորություն ունենա տեսնել, թե Երեւանի որ կետում կարող է կամ չի կարող ինչ-որ բան կառուցել, եւ ինչպիսի կոմունիկացիաներ այնտեղ կան։ Հետո նույն բանը պետք է տարածենք նաեւ մյուս խոշոր քաղաքներում»,- հայտարարեց վարչապետը։