«Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգեսյանը ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանին խնդրեց ձեռնպահ մնալ սեփականաշնորհման ծրագրի քվեարկությունից եւ հայտարարել շահերի բախման մասին: Հունիսի 8-ին Գորգեսյանն այս հայտարարությունը կատարեց ԱԺ-ում 2017-20 թվականների սեփականաշնորհման ծրագրի քվեարկությունից առաջ:
Այլեւայլ ակտիվների շարքում ներկայացված է նաեւ Երեւանի «Արաբկիր» բժշկական կենտրոնի բաժնեթղթերի պետական փաթեթը, որը Բաբլոյանն է նախկինում ղեկավարել, այնուհետեւ (2007 թվականին պատգամավոր ընտրվելուց հետո) դարձել է գիտական ղեկավարը:
«Ցանկանում եմ հասկանալ, թե շահերի ինչ բախման մասին է խոսքը»,- պատասխանեց Բաբլոյանը:
Ծրագրում ընդամենը 47 ձեռնարկություն է ընդգրկված, այդ թվում՝ «Հայփոստ» փոստային ազգային օպերատորը եւ «Հայֆիլմ» ազգային կինոստուդիան:





























