Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երեւանի Իսակովի պողոտա-Առնո Բաբաջանյան փողոց խաչմերուկում (Արգավանդի խաչմերուկ) 2017 թ. հունիսի 9-ից կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում՝ Իսակովի պողոտայով Երեւանի ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցների համար նշված խաչմերուկում կկազմակերպվի հետադարձի տեղ, ինչի համար տվյալ խաչմերուկի հատվածում լրացուցիչ կավելացվի միայն հետադարձի համար առանձնացված 4-րդ երթեւեկելի գոտի: