Հայաստանում կոռուցիայի դեմ պայքարի անկախ մարմին կստեղծվի։ Համապատասխան օրինագիծն ընդունվեց հունիսի 9-ին՝ ՀՀ Ազգային ժողովում, երկրորդ՝ վերջնական ընթերցմամբ։ Օրինագիծն 91 կողմ ձայն ստացավ։

Հանձնաժողովի անդամները կախված չե լինի Կառավարությունից։ Նրանց 6 տարի ժամկետով կընտրեն պատգամավորները։

Հանձնաժողովի անդամ կարող է դառնալ հասարակության վստահությունը վայելող եւ մասնագիտական առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ ունեցող ՀՀ ցանկացած քաղաքացի։

Խորհրդարանն ու Կառավարությունը չեն միջամտի հանձնաժողովի կառավարմանը, սակայն վերջինը պետք է հրապարակի իր գործունեության հաշվետվությունը։

Հանձնաժողովը կքննարկի բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնական եւ գույքային, ինչպես նաեւ աշխատանքային էթիկայի շահերը։ Իրավախախտումների մասին հաղորդումները այն կփոխանցվեն իրավապահ մարմիններին։

Հանձնաժողովը նաեւ կվարի պաշտոնյաների գույքի ռեեստերը։