Կոռուպցիայի մասին կամավոր հաղորդումն ազատում է պատասխանատվությունից։ Այս մասին հունիսի 9-ին ընտրակաշառքների մասին խոսելիս լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը։

Խոսելով «իրազեկման» կամ, այլ կերպ ասած, «գործ տալու» մասին՝ Հովհաննիսյանն ընդգծեց, որ կգործի նաեւ գաղտնիությունն ապահովող հարթակը։ «Խոսքն այն մասին է, որ քաղաքացին չվախենա հնարավոր վրեժից ու հետեւանքներից եւ հանգիստ հաղորդի այս կամ այն դեպքի մասին»,-նշեց փոխխոսնակը։

Ի պատասխան նկատողության, թե արդյոք ընտրողը, որն ընտրակաշառք է վերցրել, կարող է հայտնել կոռուպցիայի մասին, Արփինե Հովհաննսիյանը հիշեցրեց, որ իրադրությունը կարգավորվում է ըստ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների. «Եթե քաղաքացին ցանկանում է հաղորդել կոռուպցիայի մասին, ապա կազատվի պատասխանատվությունից»։ 

Հիշեցնենք, որ խորհրդարանն այսօր օրինագիծ ընդունեց, որի համաձայն՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմին կստեղծվի։ Հանձնաժողովի անդամենրը Կառավարությունից կախված չեն լինի։ Նրանց 6 տարի ժամկետով կընտրեն պատգամավորները։

Հանձնաժողովի անդամ կարող է դառնալ հասարակության վստահությունը վայելող եւ մասնագիտական առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ ունեցող ՀՀ ցանկացած քաղաքացի։

Խորհրդարանն ու Կառավարությունը չեն միջամտի հանձնաժողովի կառավարմանը, սակայն վերջինը պետք է հրապարակի իր գործունեության հաշվետվությունը։

Հանձնաժողովը կքննարկի բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնական եւ գույքային, ինչպես նաեւ աշխատանքային էթիկայի շահերը։ Իրավախախտումների մասին հաղորդումները այն կփոխանցվեն իրավապահ մարմիններին։

Հանձնաժողովը նաեւ կվարի պաշտոնյաների գույքի ռեեստերը։