2016 թվականին Հայաստանում առանց մրցակացության պետական գնումների թիվը զգալիորեն նվազել է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Ֆինանխի պետական գնումների մեթոդաբանության եւ պետական ներքին վերահսկողության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը՝ մեկնաբանելով «Պետական գնումների մասին» օրենքի նոր խմբագրությունը, որն ուժի մեջ է մտել ապրիլի 24-ից։
2015 թվականին անհետաձգելի ռեժիմով մեկ անձի գնումները կազմել են մրցույթների ընդհանուր թվի 18,7 տոկոսը, 2017 թվականին՝ արդեն 7,2 տոկոս։
Աճել է նաեւ մրցույթի մասնակիցների միջին թիվը։ 2015 թվականին մասնակիցների թիվը մեկ մրցույթում միջինում 3,4 տոկոս է կազմել, 2016 թվականին՝ արդեն 6,4 տոկոս։





























