Երեւանում պաշտոնական այցով գտնվող Ավստրալիայի Սիդնեյի Վիլըբիի քաղաքապետ Գեյլ Գիլզ Գիդնեյը հարգանքի տուրք է մատուցել Հայոց մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակին:

Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցադրությանը։ Վիլըբիի քաղաքապետ Գեյլ Գիլզ Գիդնեյը նաև գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում։