Բուլղարիայում բրազիլուհին զավեշտալի վիճակում է հայտնվել, երբ փողոցում պատահաբար հանդիպել է այդ երկրի նախագահ Ռումեն Ռադեւին ու չի ճանաչել նրան։

Բրազիլուհին 53-ամյա քաղաքական գործչին տեսել է բուլղարական Սթրանջա գյուղում։ Տեսնելով նախագահին՝ կինը նրանից հետաքրքրվել էր, թե նա ով է։ Որից հետո բրազիլուհին ենթադրել է, որ այդ տղամարդն ազդեցիկ կերպար է, քանի որ նրան մեծ քանակության մարդիկ էին ուղեկցում։

«Ոչ, ես այդքան էլ կարեւոր անձնավորություն չեմ։ Բոլոր մյուս բուլղարացիների նման»,- ասել է նախագահը, բայց կինը նրան չի հավատացել։ Երբ նախագահը ասել է բրազիլուհուն, թե ով է, վերջինը սկզբում չի հավատացել նրան։