Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 03:20-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցում գտնվող հյուրանոցի համարներից մեկի դուռը փակվել է, մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը դուռը բացվել է տեղի ուժերով. հատակին ընկած է եղել 79-ամյա Մ. Վ. Է.-ն (Նիդերլանդների թագավորության քաղաքացի):

Փրկարարները Մ. Է.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: