Վանաձորի ՏԻՄ ընտրություններից հետո ստեղծված քաղաքական ճգնաժամից ելք գտնելու նպատակով հունիս 9-ին «Ելք» եւ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք խմբակցություններն առաջին անգամ 6-րդ գումարման Ազգային ժողովում իրացրել են պատգամավորների մեկ հինգերորդի կողմից Սահմանադրական դատարանում իրավական ակտի սահմանադրականության հարցի վիճարկման լիազորությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Էդմոն Մարուքյան ֆեյսբուքյան էջից:
ՀՀ Ազգային ժողովի «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքի 26 պատգամավորներ, ՀՀ Սահմանադրական դատարանից պահանջում են Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչել ՀՀ «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքի այն դրույթը, որով առաջնորդվելով ավագանու ՀՀԿ եւ ՀՅԴ խմբացկությունների ներկայացուցիչները, սույն թվականի մարտ ամսից սկսած լինելով փոքրամասնություն, չունենալով քվորում, գումարում են նիստեր ու կայացնում որոշումներ:
Ազգային ժողովի «Ելք» եւ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք խմբակցությունները վիճարկում են նաեւ այս որոշումների սահմանադրականությունը:
«Հատկանշական է, որ Սահմանադրական դատարանում ավագանու որոշումների սահմանադրականության վիճարկումը Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին դեպքն է»,-ֆեյսբուքյան էջում գրել է Էդմոն Մարուքյանը:





























