Արգենտինայում երգող օդաչուի պատճառով խաթարվել է Բուեյնոս Այրեսի ազգային օդանավակայանի դիսպետչերական ծառայության եւ ինքնաթիռների միջեւ կապը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Univision-ը։

Պարբերականը գրում է, որ օդաչուն խցիկում կապը միացված է թողել եւ երգել Despacito երգը՝ չկասկածելով, որ դրանով իսկ խաթարել է դիսպետչերական ծառայության աշխատանքը։ 

Տեղական հետռուստաալիքները տարածել են օդաչուի երգի ձայնագրությունը։ Դրանում լսվում է , թե ինչպես է նա երգում՝ երբեմն շփթելով երգի բառերը։ Երբ նա գիտակցել է, որ իրեն լսում են օպերատորներն ու մյուս օդաչուները, դադարել է երգելն ու ներողություն է խնդրել։