Հինգ մարդ է զոհվել Սոմալիում զինծառայողների փոխհրաձգության հետեւանքով՝ պարենային օգնություն ստանալու ժամանակ։ Reuters-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Բայդոա քաղաքում։
Պարեն ստանալու համար հերթ կանգնած մարդիկ հայտնվել են զինծառայողների երկու խմբերի կրակահարերթի մեջտեղում։ Հինգ մարդ է զոհվել, հիմնականում՝ կանայք, եւս 14-ը վիրավորվել են։





























