Կատարի էմիրը Կատարին ցուցաբերած աջակցության համար յուրահատուկ ձեւով է շնորհակալություն հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Կատարի էմիրը Twitter–ի իր էջում Թուրքիա կատարած այցից տեսագրություն է դրել ու շնորհակալություն հայտնել Էրդողանին՝ «սրտիկ» նշանը դնելով։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սխալ է համարել Սաուդյան Արաբիայի ու մյուս սունի մուսուլմանական երկրների կողմից Կատարի դեմ պատժամիջոցները՝ հայտարարելով, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Կատարին։.jpg)





























