Թուրքիայի Էդիռնե քաղաքը հույներից բռնագրավելու 88-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնական շքերթի ժամանակ քաղաքի բնակիչներն ականատես են եղել սարսափելի տեսարանի։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ տոնական շքերթին են միացել Էդիռնեի որսորդները, ովքեր անցել են ձեռքերին բռնած եւ ավտոմեքենաների վրա կապած արնաշաղախ ու սպանված կենդանիներով՝ աղվեսով, նապաստակով, վայրի խոզով եւ թռչուններով։
Որսորդներից մեկը, այլայլված քաղաքացիների հայացքների ներքո փորձել է սպանած նապաստակներից մեկը նվիրել նահանգապետին, սակայն վերջինս հրաժարվել է վերցնել նվերը՝ ասելով. «Պետք չէ, շնորհակալություն»։

































