Թուրքիայի Քոնիա նահանգի Ջիհանբեյի շրջանում տղամարդը մտել է 4 տարբեր տներ ու հրազենով սպանել 5 մարդու։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ դեռեւս անհայտ պատճառներով Աթիլգան անունով տղամարդը ավտոմատ հրազենով մտել է 4 տարբեր տներ եւ կրակել ներսում գտնվողների ուղղությամբ։  Կրակոցների հետեւանքով 5 մարդ է սպանվել։

Ժանդարմերիան ձերբակալել է Աթիլգանին։ Այլ մանրամասներ հայտնի չէ։