Երեւանի «Ռոսիա» մոլում բացվել է «Արայ» ընկերության նոր՝ իր ձեւաչափի մեջ առաջին ու եզակի «Արայ Հոմ» վաճառասրահը։ Այն զբաղեցնում է մոլի ողջ երրորդ հարկը՝ ավելի քան 1600 քմ մակերեսով:
Բացի բարձրորակ կենցաղային տեխնիկայից «Արայ Հոմ»-ից հնարավոր է ձեռք բերել տան համար անհրաժեշտ այլ պարագաներ ևս։
«Հաճախորդների հարմարությունը մշտապես մեր ուշադրության կիզակետում է, - նշել է «Արայ» ընկերության Գլխավոր Գործադիր տնօրեն Վիլսոն Մելիքջանյանը, - Այդ իսկ պատճառով մեզ համար ամենից կարեւոր էր ստեղծել մի ձեւաչափ, երբ հաճախորդը մեկ վայր այցելելով հնարավորություն կունենա գնել եւ որակյալ տեխնիկա, եւ տան համար անհրաժեշտ այլ պարագաներ»։
Միայն 10 օր և միայն «Արայ Հոմ»-ի բացման առթիվ «Արայ»-ը ներկայանում է բազմազան և բազմաբնույթ գովազդային առաջարկներով՝ ներառյալ մեծ զեղչերը, արժեքավոր նվերները, իջեցված «Սուպեր գին» առաջարկները, արժեքավոր շահումների խաղարկությունները, ապառիկի անտոկոս պայմանները և այլն:
Այսպես, մինչև հունիսի 20-ը «Արայ Հոմ»-ում գործելու է 25% զեղչ ամբողջ տեսականու համար, ինչպես նաև նվերներ գնման արժեքի 25%-ի չափով: Ամենակարևոր ակցիաներից մեկը 99 հազ. դրամից բարձր գնում կատարողների մասնակցությունն է ակնթարթային վիճակախաղին, որտեղ բոլոր կտրոնները շահող են, խաղարկվում են միայն արժեքավոր նվերներ, այդ թվում՝ LG հեռուստացույցներ:
Այսքանով մրցանակները, շահումներն ու նվերները չեն ավարտվում: Այս 10 օրերի ընթացքում «Արայ» բոնուսային քարտապանները, գնումներ կատարելով «Արայ Հոմ» սրահից, կկուտակեն եռապատիկ ավել բոնուսային միավորներ։
Հիշեցնենք, որ «Արայ» վաճառասրահներն առաջարկում են նաեւ գրավիչ ապառիկ գնումների պայմաններ։ Այսպես, «Արայ Հոմ»-ում եւս տեխնիկան կարելի է ձեռք բերել ապառիկ՝ «Զրո, զրո, զրո» համակարգով։ Այսինքն՝ առանց կանխավճարի, տարեկան տոկոսադրույքի ու բանկին վճարվող հայտի ձեւակերպման սպասարկման վճարի։
Բոլոր ակցիաներին հետեւել ու մանրամասն ծանոթանալ կարող եք «Արայ» ընկերության ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/ArayArmenia հասցեով։
«Արայ» ընկերությունը առանձնահատուկ ներկայացման կարիք չունի, այն հիմնադրվել է 1988-ին և իր պատմության 29 տարիների ընթացքում կազմավորել է հայաստանյան շուկայում տեխնիկայի վաճառասրահների մեծ ցանց և դարձել լայնորեն ճանաչված ապրանքանիշ։
Գործունեության ընթացքում հաստատելով գործընկերային հարաբերություններ հայտնի ապրանքանիշեր ու գերժամանակակից տեխնոլոգիաներ ներկայացնող ավելի քան 40 ընկերությունների հետ՝ «Արայ»-ը հայաստանյան սպառողին է ներկայացնում անմիջապես արտադրողից ներմուծված ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով կենցաղային և աուդիո-վիդեո տեխնիկայի մեծ տեսականի:
«Արայ»-ը հանդիսանում է աշխարահռչակ LG, ELECTROLUX, ZANUSSI, SMEG, AEG, APPLE և բազմաթիվ այլ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Իր բազմամյա գործունեության ընթացքում «Արայ» ընկերության գործարար փիլիսոփայության հիմքն են կազմել սպառողների պահանջմունքերի առավելագույն բավարարումն ու բարձրակարգ սպասարկման իրականացումը, ինչի վկայությունն են «Արայ»-ի բազմահազար սպառողների գոհունակությունը, բազմաթիվ միջազգային և տեղական մրցանակները:

.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)





























