ԱՄՆ Հետաքննությունների  դաշնային բյուրոյի ներկայացուցիչները (FBI)Անկարայում թուրքական կողմից պահանջել են համատեղ քննել սպանված ՌԴ դեսպան Անդրեւ Կառլովի գործը։

Թուրքական Sabah–ի փոխանցմամբ՝  Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչները դիմել են թուրք իրավապահներին՝ պահանջելով թույլ տալ միանալ Անդրեյ Կառլովի սպանության հետաքննությանն եւ ուսումնասիրության համար իրենց հանձնել սպանությունն իրականացրած Մեւլութ Ալթընթաշի համակարգիչը։

Թուրքական կողմը մերժել է ԱՄՆ–ին՝ շեշտելով, որ սպանության հետաքննություն իրականացնում են ՌԴ–ի հետ եւ ԱՄՆ–ի մասնակցությունը հարմար չէ։