Ադրբեջանում ժայթքել է Կեյրյակի ցեխի հրաբուխը։ ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ ժայթքումը տեւել է շուրջ 15 րոպե։ 

Կեյրյակի ցեխի հրաբուխը գտնվում է մայրաքաղաք Բաքվից 12 կմ հեռավորությամբ։ Մերձակայքում գտնվող բնակավայրերը չեն տուժել։ Տեկտոնական գոտում, որտեղ գտնվում է հրաբուխը, կան մի քանի գործող ցեխի հրաբուխներ։ Դրանք եւս կարող են ակտիվանալ։

Հրաբուխը ժայթքել է 18 անգամ։ Վերջին ժայթքումը գրանցվել է 2014 թվականին։