ԱՄԷ-ի՝ Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելուց հետո Դոհան սկսել է էմիրությունների փոխարեն Օմարի սուլթանության նավահանգիստներից բեռնատար նավեր ընդունելը, հաղորդում է «Աջիլ» պորտալը։

Կատարի Համադ նավահանգիստը բեռնատար նավ է ընդունել Օմարի Սոհար նավահանգստից։ Այդ նպատակների համար է գործածվում նաեւ սուլթանության Սալալա նավահանգիստը։

Նախկինում Կատարն օգտվում էր Դուբայի Ջեբել Ալի նավահանգստից։