Ռումինիայի հարավում երկրի զինուժի ՄիԳ-21 է կործանվել: Դեպքը տեղի է ունեցել ուսումնամարզական թռիչքի ժամանակ: Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Adevarul-ը:
Օդաչուն հասցրել է դուրս թռչել, փրկարարները նրան գտել են օդանավի բեկորներից ոչ հեռու: Օդաչուին հիվանդանոց են տեղափոխել: Բժիշկների գնահատմամբ՝ նա թեթեւ վնասվածքներ է ստացել:
Միջադեպի հետաքննության համար հատուկ հանձնաժողով է ստեղծվել:





























