Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, հաղորդում է Gazeta-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթեւ նավթի հուլիսյան ֆյուչերսներն աճել են 0.19 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 46.27 դոլարի:

Լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսներն աճել են 0.21 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 48.50 դոլարի: