Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 23:37-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Շինարարներ փողոցի թիվ 25/41 շենքի մոտակայքում անձրեւատար խողովակը պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ պոկվել է թիվ 25 շենքի անձրեւատար խողովակը:

Փրկարարներն ապամոնտաժել են անձրեւատար խողովակը (մոտ 12 գմ):

***

Հունիսի 12-ին, ժամը 21:21-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Կասյան փողոցի թիվ 2 հասցեում՝ նկուղային հարկում գտնվող էլեկտրոնիկայի խանութն անձրեւաջրերից ջրալցվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել օժանդակ մեքենա (ջրահեռացման պոմպով):

Փրկարարները հեռացրել են լցված ջուրը՝ մոտ 1 տ: