Վերջին տարիներին Երեւանում բացված այգիներն ու խաղահրապարակները չպետք է ոչ ոքի զարմացնեն, քանի որ դա բնական գործընթաց է։ Այս մասին հունիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ելք» դաշինքից Երեւանի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը։

Ընդդիմադիրի կարծիքով՝ տվյալ գործունեությունը բնական է, քանի որ քաղաքապետի պարտականությունն է իր ընտրողների եւ համաքաղաքացիների առջեւ։ «Եւ ներկայացնել՝ հայտարարելով, թե տեսեք, մենք իբր մեծ բան ենք արել...Դա ոչ թե լավ է, այլ բնական է։ Այդպես էլ պետք է լիներ»,-նշեց ընդդիմադիրը։

Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանը հունիսի 12-ին կրկին ստանձնեց Երեւանի քաղաքապետի պաշտոնը։