Հայ լեռնագնացների միություն ցանկանում է Հայաստանի համայնքներում զարգացնել զբոսաշրջությունը։ Միությունն իր առջեւ խնդիր է դրել մինչեւ զբոսաշրջային սեզոնի մեկնարկն ավարտել Հայաստանում ավելի քան 40 հայտնի արշավային ուղիների գծանշումը։
Հունիսի 14-ին «Հայ լեռնագնացների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Գասպարյանը լրագրողներին ասաց, որ Լոս Անջելեսի «Հայ լեռնագնացների միություն. Լոս Անջելես»-ի մասնաճյուղը Հայաստանում բացվել է 2016 թվականի դեկտեմբերին։ Բացատրելով, թե ինչ է նշանակում արշավային ուղիների գծանշում, նա ասաց, որ միջազգային ստանդարտներին համապատասխան՝ բոլոր այն վայրերում, որտեղ մոլովելու հավանականություն կա, ցուցատախտակներ կդրվեն։
«Այսպիսով, մենք բարձրացնում ենք Հայաստանի վարկանիշն ու զբոսաշրջային գրավչությունը։ Մենք հարցը քննարկել ենք ոլորտի մասնագետների հետ եւ ընտրել 40 ամենահայտնի ճանապարհները։ Մինչեւ մայիսի վերջ մենք ավարտեցինք դրանցից 30-ի մակնշումը, մյուս 10 ճանապարհների մակնշման աշխատանքները եւս առաջիկայում կշարունակվեն»,- հավելեց Գասպարյանը։
Նրա խոսքով՝ գծանշում է կատարվել Հայաստանի գրեթե բոլոր մարզերում՝ բացի Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերից։ «Եթե այդ մարզերից առաջարկություններ լինեն, մենք պատրաստ ենք քննարկել ու մեր ծրագրերը ներդնել»,- ասաց Գեւորգ Գասպարյանը։
«Հայ լեռնագնացների միություն. Լոս Անջելես» կազմակերպության ներկայացուցիչ Ռոբերտ Ասարյանն ասաց, որ ինքն ու Գեւորգը հանդիպել են Արարատ լեռան վրա։ «Մենք միմյանց գտել ենք Արարատի գագաթին ու որոշել զարգացնել զբոսաշրջությունը Հայաստանում։ Մենք շատ ենք սիրում Հայաստանն ու Արցախը եւ պետք է մեր ներդրումն ունենանք զբոսաշրջության զարգացման գործում»,- ընդգծեց նա։ Ռոբերտ Ասարյանն ասաց, որ կազմակերպությունը բաց է բոլորի համար։
«Բոլոր ցանկացողները կարող են միանալ մեր կազմակերպությանը։ Միակ անհրաժեշտ պայմանը հայ ժողովրդին ու մշակույթը սիրելու անհրաժեշտությունն է»,- հավելեց նա՝ նշելով, որ ներկայում կազմակերպության անդամների շարքում կան ամերիկացիներ, մեքսիկացիներ եւ հնդիկներ։





























