Կոտայքի մարզում մահվան ելքով ավտովթարի դեպքով Հրազդանի քաղաքապետի որդուն մեղադրանք է առաջադրվել: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Մահվան ելքով ավտովթարի գործով 16-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ճանապարհային երթևեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին հոր ծառայողական մեքենայով Nissan Teana մակնիշի 444 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայով Դանիելյանը վրաերթի է ենթարկել հետիոտնին՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 223 շենքի 12 բնակարանի բնակիչ՝ 58-ամյա Վալերի Թորոսյանին, որն հիվանդանոցում մահացել է: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:





























