Հունիսի 13-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 97 տան մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 43-ամյա Արմեն Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ թիվ 39 երթուղայինում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար, բանկի պլաստիկ քարտ եւ այցեքարտեր:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը 38-ամյա Վարդանուշ Հ.-ն է, որը տվել է հաղորդում:

Գողոնը հայտնաբերված է:

Կատարվում է հետաքննություն: