Հունիսի 15-17-ը Արցախի Հանրապետություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակում խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:





























