Աֆղանստանի ռազմաօդային ուժերը 43 գրոհայինի են ոչնչացրել։ Այս մասին հաղորդում է «Սինհուա»-ն՝ վկայակոչելով Երկրի ներքին գործերի նախարարությունը։

Աղբյուրի համաձայն՝ ՌՕՈՒ-ն հարվածել է Մարջա շրջանում գրոհայինների ապաստանին։ Սպանվածների թվում են նաեւ «Թալիբան» խմբավորման բարձրաստիճան անդամներ։ Ավիահարվածը նաեւ մեծ թվով զենք ու զինամթերք է ոչնչացրել։