Անկարան համարում է, որ Կատարի ու արաբական պետությունների հարաբերություններում ճգնաժամը վնասում է «իսլամական աշխարհին»։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը։
Նա նշել է, որ Անկարան կգործադրի բոլոր ջանքերը ՝ օգտագործելով դիվանագիտական ուղիները, որպեսզի կանխի իրավիճակի էսկալացիան։ «Մեր գլխավոր առաջնայնությունն է , որ Կատարը ու Նեղուցի երկրները լուծեն իրենց խնդիրները բանակցությունների միջոցով, չխորացնելով ճգնաժամը»,- նկատել է նա։ «Այսօր մենք բախվում ենք նման խնդիրների, ինչպիսին է պայքարը «Իսլամական պետության» դեմ, պատերազմը Սիրիայում։ Հաշվի առնելով այդ ամենը՝ տարածաշրջանում նմանատիպ ճգնաժամի էսկալացիան նշանակում է ռեսուրսների ու հնարավորությունների կորուստ»։



























