Պատժամիջոցներ սահմանած երկրները շատ ավելին են կորցրել, քան Ռուսաստանը։ Այս մասին «Ուղիղ գծի» ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով՝ սահմանափակումների հետեւանքով Մոսկվան 50-52 մլրդ դոլար է կորցրել, իսկ դրանք սահմանած պետությունները՝ 100 մլրդ դոլար։ «Սահմանափակումների արդյունքում շատ ոլորտներում երկիրը վերականգնեց կոմպետենտությունը։ Դա վերաբերում է հրթիռաշինությանը, դեղագործությանը, մեքենաշինությանը, գյուղատնտեսությանը եւ այլ ոլորտների։ Եթե Արեւմուտքը չեղարկի հակառուսական պատժամիջոցները, Մոսկվան եւս ստիպված կլինի չեղարկել պատասխան միջոցները»,-ասել է ՌԴ նախագահը։





























