Հունիսի սկզբին վրաերթի ենթարկված քաղաքացին հունիսի 14-ին՝ ժամը 00.30-ին,
հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության կայքը։
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին՝ ժամը 23.10-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 9/3 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել 1981 թ. ծնված Կարեն Ասատրյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























