Խոսում են ռուսերեն, գերմաներեն ու բացատրվում անգլերեն։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ուղիղ գծի» ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե քանի լեզվով է նա խոսում։

«Ռուսերեն, փառք Աստծո, գերմաներեն՝ բավականին վարժ, կարող եմ որոշ չափով բացատրվել նաեւ անգլերեն»,- ասել է Պուտինը։