Ես չեմ հիշում իմ մասին անեկդոտները։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ուղիղ գծի» ժամանակ։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նա վերաբերվում իր մասին անեկդոտներին՝ Պուտինը պատասխանել է․ «Նայած որ անեկդոտներին։ Ես դրանք չեմ հիշում, դուք կարծո՞ւմ եք՝ ես դրանք հիշո՞ւմ եմ։ Ես ինքս իմ մասին ոչ մի գիրք չեմ կարդացել, իսկ անեկդոտները հաստատ չեմ հիշում»։