ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 16-ին, շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով առողջություն, արեւշատություն եւ ստեղծագործական նոր հաջողություններ:

«Դուք հայ կերպարվեստի եւ քանդակագործության երախտավորներից եք, որի ողջ ստեղծագործությունը արվեստին անմնացորդ ծառայության եւ նվիրումի վկայություն է:

Բարձր վարպետությամբ եւ տաղանդի բացառիկ ուժով ստեղծված Ձեր աշխատանքները մեր կյանքի ու առօրյայի անբաժանելի մասն են, իսկ Մարտիրոս Սարյանի՝ Երեւանի սրտում գտնվող Ձեր հեղինակած արձանը արվեստագետի ինքնատիպ ձեռագրի ուրույն դրսեւորում է»,-ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում: