Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր՝ հունիսի 16-ին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին հանձնարարել է նաեւ արագացնել չգազաֆիկացված բնակավայրերի տնտեսությունների կենցաղային կարիքների ապահովման այլընտրանքային տարբերակների գնահատման աշխատանքները՝ առաջնահերթ կերպով անդրադառնալով սահմանամերձ համայնքների խնդիրների արդյունավետ լուծման տարբերակներին:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Աշոտ Մանուկյանը ներկայացրել է նաեւ էներգետիկ ոլորտի հեռանկարային (մինչեւ 2036թ. ընկած ժամանակահատվածում) զարգացման լրամշակված հայեցակարգի հիմնադրույթները։
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը Հանրապետության նախագահին զեկուցել է Հայաստանում «կանաչ էներգետիկայի» զարգացման հեռանկարների, մասնավորապես՝ արեւից, քամուց, ինչպես նաեւ կենցաղային կոշտ թափոնների վերամշակումից էլեկտրական էներգիայի ստացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի, տարածաշրջանային համագործակցության հեռանկարների մասին։ Անդրադարձ է կատարվել ընդերքի կառավարման արդյունավետության, ընդերքօգտագործման բնապահպանական խնդիրների եւ ընդերքի համալիր համապարփակ ուսումնասիրման անհրաժեշտության հարցերին։ Դրանց վերաբերյալ տրվել են մի շարք հանձնարարականներ։





























