ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է համաձայնեցնի Եվրոպայի եւ «Մեծ յոթնյակի» երկրների հետ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ-ն։

«Մի քանի տարի շարունակ մենք ԱՄՆ-ին զգուշացրել ենք բարդությունների մասին, որոնք ծագում են էքստրատարածքային օրենքների պարագայում։ Անվտանգությանը եւ եվրոպական արդյունաբերական քաղաքականությանն առնչվող հարցերում մենք կցանկանայինք, որ Միացյալ Նահանգները հետեւեն անհրաժեշտ կոորդինացմանը, հատկապես՝ «Մեծ յոթնյակ»-ի շրջանակում»,- նշել է նա։

Նախօրեին ԱՄՆ Սենատը հավանության է արժանացրել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը՝ կապված 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Մոսկվայի հնարավոր միջամտության հետ։