Հանրապետության տարածքում` հունիսի 18-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 18-20-ը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունիսի 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +14+16, ցերեկը՝ +30+32 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +17+22,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +17+22,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +9+12, ցերեկը` +20+22,

Գեղարքունիքում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +17+22,

Լոռիում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +20+24,

Տավուշում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +26+29,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +17+22,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +28+31,

Արարատում՝ գիշերը` +13+16, ցերեկը` +30+33,

Արմավիրում՝ գիշերը` +13+16, ցերեկը` +30+33,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +17+22,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +13+16, ցերեկը` +30+33,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +18+21, ցերեկը` +29+33,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +22+27,

Արցախում՝ գիշերը` +10+15, ցերեկը՝ +22+27: