Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Իգոր Մարտինի Յավրյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 18-ին, Նուբարաշեն 46 հասցեում:
Կոնսերվատորիայից NEWS.am-ին հայտնում են, որ վերջին հրաժեշտը տեղի կունենա հունիսի 19-ին, ժամը 12-14-ը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 16-ին, 74 տարեկանում, կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դաշնակահար, մանկավարժ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Իգոր Մարտինի Յավրյանը:





























