Տոկիոյում 70-ամյա կինն ավտոմեքենայով հայտնվել է հիվանդանոցի առաջին հարկում։ Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները։

Կինը ցանկացել է ավտոմեքենան կայանել հիվանդանոցին հարակից կայանատեղիում, սակայն շփոթել է արգելակման ոտնակն ու մեքենայով հայտնվել հիվանդանոցում։

Միջադեպը տեղի է ունեցել ընդմիջման ժամանակ, եւ առաջին հարկի սրահում ոչ ոք չի եղել։ Կինը թեթեւ քերծվածքներ է ստացել։