Հայաստանում եւ Արցախում հունիսի 16-ին կայացած «Մաթեմատիկա» առարկայի միասնական եւ ավարտակն քննության արդյունքները հայտնի են: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, NEWS.am-ին հայտնեցին ԳԹԿ կենտրոնից:

«Մաթեմատիկա» առարկայի քննությանը մասնակցել է 4225 դիմորդ: Նրանցից առավելագույն 20 միավոր է ստացել  ընդամենը 40 դիմորդ, անբավարար՝ 11.8 տոկոսը, 7.5-13 միավոր ստացել է դիմորդների 60 տոկոսը:

Հիշեցնենք, որ միասնական քննությունները մեկնարկել են հունիսի 2-ին: Հաջորդ քննությունը տեղի կունենա հունիսի 23-ին «Ռուսաց լեզու» առարկայից: