Հորդորում եմ`ժողովրդին ուղղորդեք, որ օգտվեն միայն կանոնավոր ուղեւորափոխադրումներից: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Ռուսաստանում երկու ավտոբուսների վթարին:
Նախարարի խոսքով, երկու դեպքում էր դրանք ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ են եղել: Նա վստահեցրեց, որ տեսչությունը ստուգումներ է իրականացնում սահմանին, տոմսերի վաճառքի կետերում:
Հարցին, թե եթե սահմանին հսկում եք, ինչպե՞ս են անցնում այդ ավտոբուսները, Վահան Մարտիրոսյանը պատասխանեց, թե իրենց իրավասության մեջ չէ սահմանին ունենալ տրանսպորտային տեսչություն, այն միայն ժամանակ առ ժամանակ է գնում սահման եւ ստուգումներ անում, տուգանում եւ չի թողնում շարունակել ճանապարհը. «Պետք է ներդրվի էլեկտրոնային համակարգ, որը կապ կհաստատի ոստիկանության եւ մաքսավորների հետ եւ վերահսկողությունն ավելի կուժեղանա»:





























